Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2089 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 17, 18, 19 և 20 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հավելվածների ամբողջ տեքստում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
2) «ՀՀ ԿԳ» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
3) N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետը «կրտսեր,» բառից հետո լրացնել «միջին,» բառով,
բ. N 1 ձևով նախատեսված աղյուսակի 4-րդ սյունակը «կրտսեր նախադպրոցական տարիք» բառերից հետո լրացնել «միջին նախադպրոցական տարիք» բառերով.
4) NN 2, 4, 6, 8, 12, 14, 18 և 20 հավելվածների ներքևի ձախ անկյունը լրացնել «Սերիա 000 N 000000» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023