17 Դեկտեմբերի 2020, 2062 - Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Սահմանել անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն
որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: