10 Դեկտեմբերի 2020, 2044 - Ն
ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող
հայտարարագրերի նմուշային ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: