Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2038 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության Մ-2, ԵրևանԵրասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոմոբիլային ճանապարհի կմ377+580-կմ384+180 հատվածում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝
կոմիտե) կողմից անցկացված և կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ 160365859.80 դրամ
սկզբնական արժեքով, այդ թվում՝ 66150917.20 դրամ հաշվարկված մաշվածությամբ և 94214942.60 դրամ մնացորդային արժեքով, հաշվեկշռային արժեք ունեցող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող արտաքին լուսավորության համակարգը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:  

Արխիվ

2024

2023