10 Դեկտեմբերի 2020, 2007 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 5-րդ կետում՝
ա. դ ենթակետը պատրաստումը» բառից հետո լրացնել և վերապատրաստումը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
զ) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
է) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
ը) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
թ) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
ժ) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում::
2. Որոշման հավելվածում՝
1) 6-րդ կետում վայրն է` քաղ. Երևան, բառերը փոխարինել վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, բառերով.
2) 8-րդ կետում՝
ա. դ ենթակետը պատրաստումը» բառից հետո լրացնել և վերապատրաստումը» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
զ) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
է) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
ը) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
թ) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
ժ) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:.
3) 10-րդ կետի բ ենթակետում ուսումնական պրակտիկայի բառերը փոխարինել պրակտիկայի բառով.
4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
11. Կրթահամալիրի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Ոստիկանությունում ծառայության մասին», Ոստիկանության մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներին, այլ օրենքներին և իրավական ակտերին, սույն կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններին համապատասխան:».
5) 18-րդ կետում՝
ա. ժդ ենթակետում Գոյացած արտաբյուջետային բառերը փոխարինել Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված բառերով,
բ. «ժե» ենթակետում «արտաբյուջետային բառը փոխարինել ձեռնարկատիրական գործունեությունից ստացված բառերով.
6) 21-րդ կետի թ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
թ) լսում և գնահատում է Կրթահամալիրի գործունեության տարեկան հաշվետվությունը:.
7) 22.2-րդ կետի 2-րդ նախադասությունում «ամիսը» բառը փոխարինել «երկու ամիսը» բառերով.
8) 22.3-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը,» բառերը.
9) 43-րդ կետում՝
ա. բ ենթակետում Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին բառերով, իսկ «իրավունքներից» բառից հետո լրացնել «(բացառությամբ վճարովի հիմունքներով սովորողների).» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
թ) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, կրթաթոշակ.
ժ) ծանոթանալու սույն կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր Կրթահամալիրի հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
ժա) սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
ժբ) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կրթահամալիրի կողմից սահմանած կարգով.
ժգ) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:.
10) 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով՝
ե) բարձր պահել Կրթահամալիրի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.
զ) վճարովի հիմունքներով կրթություն ստանալու դեպքում պայմանագրում նշված ժամկետում վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը պայմանագրում նշված ժամկետում չվճարելու դեպքում այդ սովորողները հեռացվում են Կրթահամալիրից:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: