10 Դեկտեմբերի 2020, 2020 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1289-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 632 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մարմինների, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշիվներով հաստատված եկամուտները և ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ներառելու մասին» N 1289-Ն որոշումը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին»
N 632 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: