16 Մարտի 2006, 312 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 191 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն-քի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 191 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «40» թիվը փոխարինել «100» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։