Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2024 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման`
ա. նախաբանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը,
գ. 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում, N 3 հավելվածի նախաբանում և 5.4-րդ կետից հետո նշված` կողմերի ստորագրության մասում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով,
դ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8 2020 թվականի հուլիսի 1-ից՝
ա. կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով,
բ. միանվագ դրամական վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետում մահվան պատճառով բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա`» բառերով, իսկ «նպաստի գումարները» բառերից հետո լրացնել (այսուհետ` միանվագ դրամական վճարներ) բառերով,
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում ով օրենքով սահմանված իրավունք (բացառությամբ լիազորագրով ստացած իրավունքի) ունի ստանալու կենսաթոշակը բառերը փոխարինել անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ բառերով,
գ. 2-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.
«3.1) միանվագ դրամական վճարի գումար` ըստ վճարման ցուցակների միանվագ դրամական վճար ստացող անձին վճարվող գումար.
3.2) միանվագ դրամական վճար ստացող անձ` անձ, ում նշանակվել կամ օրենքով սահմանված կարգով վճարվում է միանվագ դրամական վճար.»,
դ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) վճարման ցուցակ` կենսաթոշակ (այդ թվում՝ չվճարված կենսաթոշակի գումար) կամ միանվագ դրամական վճար ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են կենսաթոշակները (կենսաթոշակների վճարման ցուցակ ներառվում են այն կենսաթոշակառուների տվյալները, ում կենսաթոշակ վճարելն օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ) կամ միանվագ դրամական վճարները.»,
ե. 2-րդ կետի 6-րդ ենթակետում կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարող բառերը փոխարինել «սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կամ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած» բառերով,
զ. 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) սոցիալական ապահովության հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ.
9) միանվագ դրամական վճարների հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված հատուկ բանկային հաշիվ:»,
է. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միանվագ դրամական վճարները վճարվում են անկանխիկ եղանակով` բանկի միջոցով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային): Բանկի անվանումը ներառվում է միանվագ դրամական վճար վճարելու համար ներկայացված համապատասխան դիմումում (բանկի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում):»,
ը. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը ներառվում է համապատասխան դիմումում (կենսաթոշակը վճարելու եղանակի ընտրության առանձին դիմում չի ներկայացվում)։ Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար:»,
թ. 5-րդ կետում «Դիմումը» բառը փոխարինել «Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում դիմումը» բառերով,
ժ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը «փաստաթղթի բառից հետո լրացնել «տեսակը, բառով, իսկ «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով,
ժա. 6-րդ կետի 3-րդ ենթակետում բանկում բացված իր բանկային հաշվի համարը բառերը փոխարինել բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում:»,
ժբ. ուժը կորցրած ճանաչել 6.1-ին կետը,
ժգ. 8.1-ին կետը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 44-րդ կետում նշված դեպքի)» բառերով,
ժդ. 8.2-րդ կետի 2-րդ ենթակետում բանկային հաշվի բառերը փոխարինել կենսաթոշակի գործի բառերով, 3-րդ ենթակետը «փաստաթղթի» բառից հետո լրացնել «տեսակը, բառով, իսկ 8.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) միանվագ դրամական վճարի գումարների վճարման դեպքում այդ գումարն ստացող անձի անունը, ազգանունը (առկայության դեպքում` նաև հայրանունը), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, բանկի անվանումը և անձին վճարման ենթակա գումարները` ըստ տեսակների:»,
ժե. 8.4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) վճարման ցուցակում միանվագ դրամական վճար ստացող անձանց թիվը, այդ անձանց վճարվող գումարը՝ ըստ տեսակների և բանկերի:»,
ժզ. 8.5-րդ կետը «համակարգի կենսաթոշակների» բառերից հետո լրացնել «և միանվագ դրամական վճարների» բառերով, իսկ «ներկայանալու» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատվելու» բառերով,
ժէ. 2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼԸ

9. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է: Միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելը միանվագ դրամական վճարի գումարն ստացող անձի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:
10. Կենսաթոշակի և միանվագ դրամական վճարի գումարները, համապատասխանաբար, սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցվում են գանձապետարանի միջոցով:
11. Կենսաթոշակը և միանվագ դրամական վճարն անկանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով (այսուհետ` պայմանագիր), իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով: Բանկը բանկային հաշվի պայմանագիր կնքելու համար կենսաթոշակառուից պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրում է բանկի պաշտոնական կայքում:
12. Ծառայությունը, հիմք ընդունելով շտեմարանում առկա տվյալները (այդ թվում` կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակի գործի համարը և բանկի անվանումը, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը նախորդ ամսվա ընթացքում ստորագրած (բանկ ներկայացած կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից հաստատված) անձանց վերաբերող տվյալները), ձևավորում է էլեկտրոնային վճարման ցուցակը:
13. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով էլեկտրոնային վճարման ցուցակը ձևավորվում է առանձին՝ հիմք ընդունելով սույն կարգի 8.3-րդ կետում նշված կարգով հաստատված նախնական ցուցակը:
14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին և գանձապետարանին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով ապահովում վճարման ենթակա գումարի (այդ թվում` սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված` ծառայությունների դիմաց վճարման ենթակա փոխհատուցման գումարի) փոխանցումը բանկին ու կենսաթոշակի գումարի փոխանցումը կենսաթոշակառուի կամ միանվագ դրամական վճարի գումարի փոխանցումը միանվագ դրամական վճար ստացող անձի բանկային հաշվին:
15. Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում, և վճարման ենթակա գումարը բանկին է փոխանցվում սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:
16. Ծառայությունը և բանկը տեղեկատվությունը փոխանակում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):»,
ժը. 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա վճարելու համար անձը դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով լիազորագիրը: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա լիազորագիրը կարող է ներկայացվել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը տեսաներածում է (սկանավորում է) լիազորագրի բնօրինակը, էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան և վերադարձնում բնօրինակը:»,
ժթ. 5-րդ գլխի վերնագրում «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ» բառերը փոխարինել «ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ» բառերով,
ի. 31-րդ կետում «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի» բառերը փոխարինել «Միանվագ դրամական վճարի» բառերով, իսկ «ներկայացնում է համապատասխան» բառերը` «կարող է ներկայացնել նաև համապատասխան» բառերով,
իա. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Դիմումում շահառուն նշում է նաև այն բանկի անվանումը, որի միջոցով ցանկանում է ստանալ վճարման ենթակա գումարները: Եթե դիմումը միանվագ դրամական վճարի գումարն անկանխիկ եղանակով վճարելու մասին է, ապա դրանում նշում է նաև, որ ինքը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարի բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, այդ գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է միանվագ դրամական վճարն ստանալու իրավունքը, և այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,
իբ. 34-րդ, 35-րդ, 36-րդ և 42-րդ կետերում «կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և (կամ) կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի» բառերը փոխարինել «միանվագ դրամական վճարի» բառերով, իսկ 44-րդ կետում «Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի» բառերը փոխարինել «Միանվագ դրամական վճարի» բառերով,
իգ. 38-րդ կետը «փաստաթղթի բառից հետո լրացնել «տեսակը, բառով, իսկ «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով,
իդ. 39-րդ կետում «վճարման պահանջագիր բառերը փոխարինել «գումարը հետ փոխանցելու մասին կարգադրություն (պահանջ) բառերով,
իե. 40-րդ կետում «վճարման պահանջագրի բառերը փոխարինել «39-րդ կետում նշված կարգադրության (պահանջի) բառերով,
իզ. ուժը կորցրած ճանաչել 43-րդ կետը,
իէ. 45-րդ կետում «43-րդ և 44-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են բառերը փոխարինել «44-րդ կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է բառերով,
իը. 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 46-րդ կետով.
«46. Շահառուի անվամբ միանվագ դրամական վճարի հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել շահառուն կամ այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), ով բանկ է ներկայացնում շահառուի տված՝ նոտարական կարգով վավերացրած կամ դրան հավասարեցված՝ շահառուի անվամբ բացված միանվագ դրամական վճարի հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) պահանջը բանկին լիազորված անձի կողմից ներկայացվելու վերաբերյալ լիազորագիրը։».
3) որոշման N 3 հավելվածով հաստատված պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ կետում «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023