Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2004 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1281-Ն, N 1282-Ն ԵՎ N 1293-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական տուրքի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին
N 1281-Ն որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում տուրք բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել վճար բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղից ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրության ձևը սահմանելու մասին N 1282-Ն որոշման նախաբանում և հավելվածի ձևում տուրք բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել վճար բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին N 1293-Ն որոշման նախաբանում և հավելվածի ամբողջ տեքստում տուրք բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել վճար բառով և դրան համապատասխան հոլովաձևերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: