Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2018 - Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 14-րդ, 15-րդ և 67-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու «Միջազգային Կարմիր Խաչի» անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 5-րդ փող.) (պետական գրանցման համարը՝ 29.140.00571) վերանվանել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն։
3. Ընկերության անվանափոխության հետ կապված պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժնի 2-րդ աղյուսակում «Գյումրու «Կարմիր խաչի» պոլիկլինիկա» բառերը փոխարինել «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023