Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2022 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ երկրապահ կամավորականների)» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի 7.1-ին կետով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի 7.2-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով՝
«7) սույն որոշման N 2 հավելվածի 7.1-ին կետով նախատեսված դեպքերում՝ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ տրամադրված պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի կողմից, իսկ ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներին (կամավորներ) մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքում՝ բժշկական կազմակերպության կողմից տրված էպիկրիզ:».
4) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «վերականգնողական բուժօգնության» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հավելվածի 7.1-ին կետով նախատեսված դեպքերի)» բառերով.
5) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին, 7.2-րդ կետերով՝
«7.1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվում է վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝
1) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով վնասվածք (խեղում) ստացած զինծառայողներին.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած անձանց:
7.2. Սույն հավելվածի 7.1-ին կետով նախատեսված վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը փոխհատուցվում են ամեն տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2020 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա: