Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 2006 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ II ԾՐԱԳԻՐ» (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԹԻՎ TF0B3556) ՆԱՄԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կազմակերպել որոշման 1-ին կետով նախատեսված միջազգային պայմանագրի ստորագրումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր` որոշման 1-ին կետում նշված միջազգային պայմանագրի իրականացումն ապահովելու նպատակով:

Արխիվ

2024

2023