Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1986 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1922-Լ և 2020 թվականի մայիսի 21-ի N 773-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին (այսուհետ՝ հրավեր)՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել համապատասխան նախարարի տեղակալների թեկնածությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ սույն որոշման 3-րդ կետում նշված հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետի համաձայն ներկայացված թեկնածությունների հիման վրա Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված մրցութային հանձնաժողովին աջակցող աշխատանքային խմբի ձևավորումը:
7. Սահմանել, որ մրցույթի ընթացակարգի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հրավերով սահմանված կարգով։
8. Մրցույթի ընթացակարգի համակարգման գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։
9. Սահմանել, որ նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին մրցույթային փուլում տրամադրվելիք հետևյալ փաստաթղթերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝
1) մրցույթի տեղեկատվական թերթիկը․
2) հայտի ներկայացման գրության ձևաչափը․
3) ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափը․
4) հիմնական տեխնիկական և ֆինանսական մուտքային պարամետրերի ներկայացման ձևաչափը․
5) հայտի ապահովման ձևաչափը.
6) ծրագրի նվազագույն տեխնիկական պահանջները․
7) պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափը։
10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) ապահովել նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին մեկ միասնական փաթեթի տեսքով հետևյալ փաստաթղթերի տրամադրումը՝
ա. սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հայտերի ներկայացման հրավերը՝ ներառյալ ենթաբաժինները,
բ. սույն որոշման 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը,
գ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված՝ բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը` նրանում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 520 որոշմամբ հաստատված փոփոխությունները 2021 թվականին ուժի մեջ մտնելուց հետո,
դ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելիք Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում ապագա կառուցապատող (ներդրող) ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները,
ե. այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում):
11. Սահմանել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կազմակերպվելիք մրցույթի ընթացակարգի արդյունքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված2.1

հավելված2.2

հավելված3

Արխիվ

2024

2023