17 Մարտի 2004, 338 - Ա
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից` Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցի N 5 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից
70 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող 628.1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (5 աշխատասենյակ) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը — գույքային
իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվին: