Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1973 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 3-րդ, 14-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ իր տնօրինության` «Գեոկոմպլեքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո
մնացած՝ Երևանի Արաբկիրի Թբիլիսյան խճուղու թիվ 47/4 հասցեում գտնվող 5051,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2,062102 հա մակերեսով հողամասը մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել ՝
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի
27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին գնահատված
արժեքը և մեկնարկային գինը՝ 162683.5 հազ. դրամ.
2) աճուրդի հաղթողին է մասնավորեցվում նաև շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2,062102 հա մակերեսով հողամասը` 93289.5 հազ. դրամ կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել երկու աճուրդ, ընդ որում՝ երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում՝ 15 օր
հետո՝ նույն պայմաններով.
2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am
հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ 606.2 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում
գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական
վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված
գումարներն ու տուրքերը:
4. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։ Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում
հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը հետ չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի 93289.5 հազ. դրամ կադաստրային արժեքը՝ գանձապետական համապատասխան հաշվին: