3 Դեկտեմբերի 2020, 1964 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կագավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի
մարզի Գյումրի քաղաքի Աբովյան 248/17 և 248/11 հասցեներում գտնվող 16 997 605 դրամ
սկզբնական և 16 544 335 դրամ հաշվեկշռային արժեքներով 486.31 քառ. մետր մակերեսով
մասնաշենքը և 765 340 դրամ սկզբնական և 736 862 դրամ հաշվեկշռային արժեքներով 15.63 քառ. մետր մակերեսով սենյակը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01082019-08-0020 և 01082019-08-0019), ինչպես նաև
N 1 հավելվածում ներառված շարժական գույքը հետ վերցնել և ներդնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն փակ բաժնետիրական ընկերության» կանոնադրական կապիտալում, իսկ N 2 հավելվածում ներառված շարժական գույքը՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություններ) կանոնադրական կապիտալում՝ Հայաստանի Հանրապետության «Հանրային հեռարձակողի» խորհրդի կողմից սահմանված գույքի շուկայական արժեքի գնահատման սահմաններում լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերությունների կանոնադրական կապիտալները։
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերությունների տնօրենների հետ կնքել բաժնետոմսերի գնման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքման և գույքային իրավունքների
պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը ենթակա են վճարման ընկերությունների միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերությունների տնօրենների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության «Հանրային հեռարձակողի» խորհրդի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի
հանձնման-ընդունման գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը և ընկերությունների կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը՝ իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին։