3 Դեկտեմբերի 2020, 1965 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ 3 629 600 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA COROLLA 1.4» («ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.4») մակնիշի, 037 HH 01 պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2009 թվական, նույնացման համարը՝ JTNBH58E30J000966) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին։