3 Դեկտեմբերի 2020, 1978 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Գիտավան 2 հասցեում գտնվող
շարժական գույքից 19649 դրամ սկզբնական արժեքով «Կամերա ՏՎ-1000» և 3116 դրամ սկզբնական արժեքով «Տերմոկամերա T-25/1.2» (գործարանային համարը՝ 88 09 00383) սարքավորումները հետ վերցնել կազմակերպությունից:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2010 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման N 06/0010 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին: