Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1966 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 5-ի N 46-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, թաղամաս 5, Ջահուկյան փողոց, N 24/1 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 06-008-0121-0011 կադաստրային ծածկագրով (վկայական N 02062020-06-0049), 64805 դրամ կադաստրային արժեքով, 0,02784 հեկտար մակերեսով հողամասը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված, որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի ընդունումը՝ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023