3 Դեկտեմբերի 2020, 1970 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 635-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասը, 468-րդ հոդվածի 1-ին մասը, 469-րդ հոդվածի 2-րդ մասը, 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 635-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս N 49 հասցեում գտնվող շենքի «Բ» մասնաշենքի 1-ին հարկի 2 791 931 դրամ սկզբնական արժեքով 370 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 33.210.01587) (այսուհետ՝ կազմակերպություն):
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) հետ 2017 թվականի նոյեմբերի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 172/0017 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրի լուծման և դրանից ծագող իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: