Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1954 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կագավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև համաձայն «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված 40 միավոր շարժական գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023