Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1937 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ, 154-րդ հոդվածի 2-րդ մասերը, Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը՝ Հրաժարում՝ հօգուտ պետության մաքսային ընթացակարգով հանձնված՝ 4910304 դրամ մաքսային արժեքով երկանիվ օգտագործված հեծանիվները, 455309 դրամ մաքսային արժեքով հեծանիվի համար մեքենայի վրա դրվող օգտագործված կրիչները, 445331 դրամ մաքսային արժեքով անիվավոր ճամպրուկները, 457823 դրամ մաքսային արժեքով բարձրացվող էլեկտրոնային սարքերը` հեծանիվի համար, 4465949 դրամ մաքսային արժեքով մարզաշապիկները, 855319 դրամ մաքսային արժեքով այլ մանածագործական նյութերից սպորտային կոմբինեզոնը, 487855 դրամ մաքսային արժեքով պլաստմասսայե պաշտպանիչ սաղավարտները, 484859 դրամ մաքսային արժեքով մարզակոշիկները, 218138 դրամ մաքսային արժեքով պլաստմասսայե ջրի շշերը, 687420 դրամ մաքսային արժեքով հեծանիվի ղեկը, 1687602 դրամ մաքսային արժեքով հեծանիվի նստատեղի օգտագործված ստորին ձողերը, 4636295 դրամ մաքսային արժեքով հեծանիվի բռնակներ և բռնակների հավաքածուները, 195430 դրամ մաքսային արժեքով հեծանիվի նստոցները, 227444 դրամ մաքսային արժեքով օգտագործված հեծանիվի տրինաժորները, 247434 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի պայուսակ, ճամփորդական և կոսմետիկայի պայուսակներ թիկնապայուսակները, 407585 դրամ մաքսային արժեքով հեծանիվի օգտագործված անվահեծերը, 2052238 դրամ մաքսային արժեքով հեծանիվի սաղավարտները, 5002005 դրամ մաքսային արժեքով տաբատներ և կիսատաբատները, հեծանվորդի շորտիկները, 3793891 դրամ մաքսային արժեքով տղամարդու կոմբինեզոնները, 258665 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի շապիկները, 157625 դրամ մաքսային արժեքով մարմնի վերևի մասի համար նախատեսված սպորտային բաճկոնները, 6503427 դրամ մաքսային արժեքով մարմնի վերևի մասի համար նախատեսված հեծանվորդի վերնաշապիկները, 367204 դրամ մաքսային արժեքով այլ մանածագործական նյութերից օգտագործված հեծանվորդի գուլպաները, 2591308 դրամ մաքսային արժեքով հեծանվորդի կոշիկները, 4086845 դրամ մաքսային արժեքով այլ մանածագործական նյութերից տաք ձեռնոցները, 359508 դրամ մաքսային արժեքով մարդատար ավտոմեքենայի նոր ռետինե դողերը ՕԴԱՃՆ (այսուհետ՝ Գույք), փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 օրվա ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե Գույքի անհատույց փոխանցման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ապահովել Գույքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Գույքի փոխանցումից հետո 5 օրվա ընթացքում «ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 211.171.990476) հետ կնքել Գույքի նվիրատվության պայմանագիր: