Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1951 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 378-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասը, 468-րդ հոդվածի 1-ին մասը, 469-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014
թվականի ապրիլի 10-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու մասին» N 378-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Աջակցություն
բարեփոխումներին» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ 05. 05. 2014 թ. կնքված քաղաք Երևան, Իսահակյան 28 շենք, թիվ 3 շինություն հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 23.9 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքի
անհատույց օգտագործման թիվ 29/0014 պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր)՝ պայմանագրի լուծման և դրանից ծագող իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023