Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1953 - Ա

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կալինինի 6 հասցեում գտնվող
վարչական շենքի 2-րդ հարկից 15684,3 դրամ սկզբնական արժեքով (վերագնահատված արժեքը՝ 3 909 167.62 դրամ), 34.1 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում
նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

Արխիվ

2024

2023