3 Դեկտեմբերի 2020, 1947 - Ա
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
 Համաձայն «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ   հոդվածի 3-րդ մասի և «Միջազգային   պայմանագրերի մասին» օրենքի  12-րդ   հոդվածի   3-րդ   մասի՝   Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հավանություն տալ  2019 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված   «Թմրամիջոցների,   հոգեներգործող   նյութերի   և   բաղադրիչների   ապօրինի   շրջանառության   դեմ   պայքարում   Անկախ   Պետությունների   Համագործակցության   մասնակից   պետությունների   համագործակցության   մասին»   2000   թվականի   նոյեմբերի   30-ի   համաձայնագրում   փոփոխություններ   կատարելու   մասին»   արձանագրությունը   վավերացնելու   մասին»   օրենքի   նախագծի   վերաբերյալ   Հայաստանի   Հանրապետության   կառավարության   օրենսդրական   նախաձեռնությանը:
2. Միջազգային   պայմանագրում   ամրագրված   պարտավորությունների՝   Հայաստանի   Հանրապետության   Սահմանադրությանը   համապատասխանությունը   որոշելու   նպատակով   դիմել   Հայաստանի   Հանրապետության   սահմանադրական   դատարան:
3. Հայաստանի   Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային   պայմանագրում ամրագրված պարտավորությունները   Հայաստանի   Հանրապետության   Սահմանադրությանը   համապատասխանող   ճանաչելու   մասին   որոշման   դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային   ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին։