Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1940 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման ամբողջ տեքստում «շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստների» բառերը փոխարինել «շինարարական նյութերի բնական կորուստների» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Շինարարական նյութերի բնական կորուստների չափերը սահմանվում են բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ: Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող շինարարական նյութերի բնական կորուստների չափը որոշվում է՝».
3) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «գործարան-պատրաստողից» բառերից հետո լրացնել «կամ վաճառողի պահեստից» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստը հաշվարկվում է մատակարարի մոտ, եթե տեղափոխումն իրականացվել է մատակարարի կողմից».
5) որոշման N 2 հավելվածի աղյուսակի վերնագրում «Շինարարության բնագավառում օգտագործվող» բառերը փոխարինել «Շինարարական» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա: