Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1952 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1373-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1373-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Տվյալ հաշվետու (հարկային) տարվա ավարտին տվյալ հաշվետու (հարկային) տարում առաջացած և չմարված (չվճարված)` սույն կարգի 4-րդ կետում նշված կետանցված դեբիտորական պարտքերը ճանաչվում են անհուսալի, եթե ջրօգտագործող հարկ վճարողների կողմից մինչև հաշվետու (հարկային) տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը, կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում, իր ինտերնետային կայքում կամ իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե ջրօգտագործող հարկ վճարողը կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակը հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա կետանցված դեբիտորական պարտքեր ունեցող ֆիզիկական անձանց ցուցակի հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում:
Շահութահարկ վճարող ջրօգտագործողների և ֆիզիկական անձանց միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման պայմանագրերում ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեն նշված լինելու դեպքում, մինչև հաշվետու (հարկային) տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը, ջրօգտագործող հարկ վճարողը կետանցված դեբիտորական պարտքերի մասին ֆիզիկական անձի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է դեբիտորական պարտքի մնացորդի վերաբերյալ տեղեկատվությունը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան նախորդող տարիների ընթացքում ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց ֆիզիկական անձանց մասով առաջացած դեբիտորական պարտքերը, որոնք մինչև 2020 թվականի հունվարի 1-ը որոշմամբ սահմանված կարգով դուրս չեն գրվել, սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում՝ որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի՝ սույն որոշմամբ փոփոխված 8-րդ կետով սահմանված պահանջների բավարարման (առկայության) դեպքում համարվում են անհուսալի և որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի համաձայն ենթակա են դուրսգրման սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023