Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1931 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն
որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.
«20. Գործատու հանդիսացող` իրավաբանական անձի լուծարվելու, վերակազմակերպման արդյունքում գործունեությունը դադարեցնելու, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանվելու, նոտարի պաշտոնից ազատվելու, ինչպես նաև գործատու ֆիզիկական անձի մահվան վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) համար աշխատանքային (պայմանագրային)
հարաբերությունների դադարեցման վերաբերյալ գրանցման հայտեր հարկային մարմին ներկայացված չեն, հարկային մարմինը աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման վերաբերյալ փոփոխություններ է կատարում տեղեկատվական
բազայում` պետական ռեգիստրի գրանցամատյանում վերոնշյալ դեպքերի գրառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Արխիվ

2024

2023