Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1936 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Առաքելություն
Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից հանձնված՝
768000 դրամ արժողությամբ տեխնիկական սարքավորումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

հավելված