Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1955 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1254-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետում «2020 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 31-ը» բառերով.
2) N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բաժնի 2-րդ տողի (Ալաշկերտ համայնք) «Ծրագրի անվանումը» սյունակում «Խորքային հորի վերականգնում՝ ոռոգման նպատակով» բառերը փոխարինել «Խորքային հորի կառուցում՝ ոռոգման նպատակով» բառերով.
3) N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1254-Ն որոշման N 7 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքի «Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցում մանկապարտեզի» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/9 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի մարտի 15-ը.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ԲՄ-ԱՇՁԲ-2018/2 ծածկագրով պայմանագրի գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ, պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի լրանալուց հետո՝ կիրառելով պայմանագրով սահմանված տույժերը.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու hամայնքի «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի շենքի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/63 ծածկագրով պայմանագրում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ, պայմանագրային գինը ավելացնել ավելի քան 10 %` պայմանավորված պայմանագրերով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը.
4) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու և սանհանգույցների կառուցում» (ՋԲՄ-ԱՇՁԲ-2019/1) ծածկագրով ծրագրի ավարտը նախատեսել 2021 թվականի հունիսի 1-ը, թույլատրել իրականացնել պայմանագրային արժեքի սահմաններում 15 %-ից ավել փոփոխություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023