Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 1933 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի
տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 2.1-ին կետը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերից հետո լրացնել «Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ»` հակաուռուցքային դեղերի մասով, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ` հակաուռուցքային դեղերի մասով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3-րդ կետով.
«2.3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կարող են ձեռք բերվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգին համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծված չգրանցված դեղեր` ներմուծման
հավաստագրի առկայության դեպքում:»:
2. Սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023