Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1889 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1
հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019
թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական
բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հույժ գաղտնի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` դեղորայքի գնման գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից «Մեդտեխսերվիս», «Լեյկո» և «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2019 թվականի օգոստոսի 19-ին կնքված, համապատասխանաբար, NN 1, 2, 3 պայմանագրերի շրջանակներում փաստացի մատակարարված
ապրանքների դիմաց վճարումներն իրականացնել կողմերի միջև կազմված և կնքված հարկային հաշիվների, ինչպես նաև հանձնման-ընդունման արձանագրությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի գծով 2020 թվականի բյուջետային միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված գնման
գործարքի վերաբերյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հաշվետվության հիման վրա սահմանված կարգով և ժամկետներում ապահովել վճարման իրականացումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5