Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 1910 - Ա

ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի ապրիլի 3-ին ստորագրված՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային համաձայնագիրը (այսուհետ` դրամաշնորհային համաձայնագիր)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված շարժական մամոգրաֆիայի սարքավորումը՝ սույն որոշման հավելվածով սահմանված հակիրճ
բնութագրին համապատասխան, 216,605,424 (երկու հարյուր տասնվեց միլիոն վեց հարյուր հինգ հազար չորս հարյուր քսանչորս) դրամ սկզբնական արժեքով, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք շաբաթվա ընթացքում ապահովել՝
1) շարժական մամոգրաֆիայի սարքավորման հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրաբերության մասին պայմանագիր կնքելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա. Ֆանարջյանի անվան
ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթներ նվիրաբերված շարժական մամոգրաֆիայի սարքավորումը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման
նպատակով օգտագործելու, այն տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին։
3. Սահմանել, որ շարժական մամոգրաֆիայի սարքավորման նվիրաբերության
պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

հավելված