Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 1907 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի
շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում «կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «բացել պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական
ավանդային հաշիվ (այսուհետ՝ գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով.
2) որոշման 4-րդ կետում, 5-րդ կետի 3-րդ ենթակետում, հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետում և 19-րդ կետի 1-ին ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «գանձապետական ավանդային» բառերով.
3) որոշման հավելվածի 18-րդ կետի 9-րդ ենթակետում և 26-րդ կետի 6-րդ ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «ավանդային» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 16-րդ կետի`
ա. 6-րդ ենթակետում «արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անվամբ բացված՝ պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվին (այսուհետ՝ գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով.
բ. 7-րդ ենթակետում «կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով.
2) որոշման հավելվածի 20-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի
գանձապետական արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.
3) որոշման հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետում «կոմիտեի արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին»
բառերով.
4) որոշման հավելվածի 28-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անվամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1734-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում «կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «բացել պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական
ավանդային հաշիվ (այսուհետ՝ գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով.
2) որոշման 4-րդ կետում և հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «գանձապետական ավանդային» բառերով.
3) որոշման հավելվածի 16-րդ կետի՝
ա. 6-րդ ենթակետում «պետության» բառը հանել, «արտաբյուջետային» բառը փոխարինել «գանձապետական ավանդային» բառերով,
բ. 7-րդ ենթակետում «կենտրոնական գանձապետարանում Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով.
4) որոշման հավելվածի 20-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի
գանձապետական արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.
5) որոշման հավելվածի 28-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի
անվամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի
շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 15-րդ կետի`
ա. 6-րդ ենթակետում «արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի անվամբ բացված՝ պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվին (այսուհետ՝ գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով,
բ. 7-րդ ենթակետում «կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի արտաբյուջետային հաշիվը» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվը» բառերով.
2) որոշման հավելվածի 19-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի
իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին»
բառերով.
3) որոշման հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետում «գրասենյակի արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին»
բառերով.
4) որոշման հավելվածի 27-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի
իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի անվամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։