26 Նոյեմբերի 2020, 1868 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացում՝ գործառնական ընթացակարգերի արդյունավետության բարելավման միջոցով»
ծրագրի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված
գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից «Կովիդ 19 արագ արձագանքման մարմին» ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 14-ին
Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Որպես նվիրատվություն ընդունված, սույն որոշման հավելվածներում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի
տեսչական մարմնին։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածներում նշված գույքն ի պահ է
հանձնված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
6. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: