Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1831 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1160-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Լիճք» 220/110/35 կՎ
ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին» N 1160-Ա որոշման 1-ին կետում «8 857 600 ԱՄՆ-ի դոլար արժեքով» բառերը փոխարինել «10 629 120 ԱՄՆ դոլար արժեքով (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկ)» բառերով: