Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1860 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ
հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 974-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի
տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդկությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի
30-ը ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը:».
3) 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «սեփականության իրավունքով» բառերը.
4) 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «նպատակով» բառից հետո լրացնել «նախատեսելով, որ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին,» բառերով: