26 Նոյեմբերի 2020, 1833 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 975-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 975-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և
փոփոխությունը՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի
տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը,» բառերը հանել, իսկ
«երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը»
բառերով.
2) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի
30-ը ապահովել կազմակերպության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները՝ ծախսերն իրականացնելով
կազմակերպության հաշվին:»։