17 Մարտի 2004, 337 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Եր—ան-Կրեդիտ բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում արտաբյուջետային հաշվի մնացորդի չվճարման հետ—անքով առաջացած պարտքի դիմաց սեփականության իրավունքով հանձնված` Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող հանգստի գոտու — ամառային հանգստի գոտու շենքերն ու շինությունները (այսուհետ` գույք) (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներ` NN 1509346 — 1509347) ուղղակի եղանակով վաճառել քաղաքացի Մանվել Ղազարոսի Տեր-Առաքելյանին (այսուհետ` գնորդ, անձնագիր` AA 0375313, տրված` 001-ի կողմից, հասցեն` քաղ. Եր—ան, Հյուսիսային պող., 2)։
2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 500,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման — գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Սահմանել, որ գույքի օտարումից ստացված գումարներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից։