Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1892 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման Ν 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել
վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10
հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5
հավելվածների:
2. Սահմանել, որ 2020 թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի Հանրապետության
մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին տրամադրված օգնության շրջանակներում` առաջին անհրաժեշտության դեղորայքի, ախտահանիչ միջոցների, բժշկական նշանակության ապրանքների և հագուստի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ
հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն
որոշման Ν 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի և 71-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջները:
3. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի օգոստոսի 7-ից ծագած գործարքների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

Հավելված1

Հավելված2

ՀԱվելված3

Հավելված4

Հավելված5