26 Նոյեմբերի 2020, 1855 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը
պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և
արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածում՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ծրագրի գործողությունը չի տարածվում օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա, ինչպես նաև զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման այլ պայմանագրի վրա:»,
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «կազմում է 10 տոկոս» բառերը փոխարինել «կազմում է բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ կետում սահմանված
առավելագույն արժեքի 10 տոկոսը,» բառերով,
գ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «արժեքի 10 տոկոսը» բառերը
փոխարինել «ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան
սույն կարգի 6-րդ կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը,» բառերով,
դ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 10 տոկոսը» բառերը փոխարինել «բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 6-րդ
կետում սահմանված առավելագույն արժեքի 10 տոկոսը,» բառերով,
ե. 12-րդ կետի երկրորդ նախադասությունը «անդամը» բառից հետո լրացնել «կամ եթե զինծառայողը կառուցվածքային փոփոխության արդյունքում Պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված կարգով նշանակվել է քաղաքացիականծառայության պաշտոնի» բառերով,
զ. 12-րդ կետի երրորդ նախադասությունում «դեպքում» բառը փոխարինել «ինչպես նաև սույն կետի համաձայն քաղաքացիական ծառայողի՝ քաղաքացիական
ծառայության պաշտոնից ազատվելու դեպքերում» բառերով.
2) N 2 հավելվածում՝
ա. 6-րդ կետի առաջին նախադասությունը և 1-ին ենթակետը «ընտանիքի» բառից
հետո լրացնել «՝ համավարկառու հանդիսացող» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝
«10.1. Սույն կարգի 10-րդ կետի համաձայն զինծառայողին տրված տեղեկանքն ուժի մեջ է ոչ ավելի, քան տեղեկանքի տրման օրացուցային տարվա մինչև դեկտեմբերի 20-ը,
որը լրանալու դրությամբ զինծառայողի կողմից սույն կարգի 11-րդ կետում նախատեսված պայմանագիրը պատասխանատու ստորաբաժանում չներկայացվելու դեպքում պատասխանատու ստորաբաժանման կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրառում է
կատարվում ծրագրի մասնակիցների ռեեստրում՝ տվյալ զինծառայողի համար սույն կարգով սահմանված վարկավորման ծրագիրը դադարած լինելու մասին: Տեղեկանքի տրման օրվանից եռամսյա ժամկետում զինծառայողը կարող է հրաժարվել ծրագրին
մասնակցելու իրավունքից՝ դիմում ներկայացնելով համապատասխան մարմնի ղեկավարին և հետ վերադարձնելով տրված տեղեկանքը: Եթե ծրագրին մասնակցելու իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների քանակը չի
գերազանցում տվյալ տարվա վարկավորման ծրագրի շրջանակում վիճակահանությանը մասնակցած և առանց նշման թերթիկ հանած զինծառայողների թվին, ապա վերջիններիս պատասխանատու ստորաբաժանման կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում
տրվում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքը՝ այդ մասին անհրաժեշտ գրառում կատարելով ծրագրի մասնակիցների ռեեստրում, իսկ եթե առանց նշման թերթիկ հանած զինծառայողների քանակը գերազանցում է ծրագրին մասնակցելու
իրավունքից հրաժարվելու դիմում ներկայացրած զինծառայողների թիվը, ապա առանց
նշման թերթիկ հանած զինծառայողների մասնակցությամբ 10 աշխատանքային օրվա
ընթացքում անցկացվում է նոր վիճակահանություն՝ սույն կարգի 9-րդ կետի պահանջների
համաձայն:»,
գ. 12-րդ կետում «Կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «Ծրագրի» բառով,
իսկ «հաշվին» բառից հետո լրացնել «՝ Պաշտպանության նախարարության և համագործակցող վարկատու կազմակերպության ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 6-րդ
ենթակետում նշված ընկերությունների միջև կնքված համագործակցության հուշագրերի
համաձայն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: