Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2020, 1842 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 75-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի հունիսի 5-ի N 902-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի
«2006 թ. նոյեմբերի 6-ի՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից
արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի
Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող
պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 75-Ա որոշման 4-րդ կետում «Դավիթ Անանյանին»
բառերը փոխարինել «Էդվարդ Հովհաննիսյանին» բառերով: