26 Նոյեմբերի 2020, 1871 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Էրեբունի 12/6 հասցեում գտնվող 600.3 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0484 հեկտար հողամասը սեփականության վկայական N 06032018-01-0219 (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին։
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքն անժամկետ,
անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա
ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշումը՝ Ագրոքիմիական ծառայություն պետական ոչ
առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի հունիսի 18-ին կնքված՝ քաղաք
Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծովակալ Իսակովի պող. N 22/9 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 67/0016 պայմանագրում կատարել փոփոխություն՝ «Ագրոքիմիական ծառայություն» բառերը փոխարինելով «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և կազմակերպության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել պայմանագրերի
կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման ու գույքային իրավունքների
պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին: