13 Նոյեմբերի 2020, 1794 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի
Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների։
2. Սույն որոշմամբ նշված միջոցառումների կատարող հանդիսացող մարմինների
ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի
կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 10 հավելվածում
15-օրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխությունները:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում
կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ
համալիր միջոցառումների իրականացման ծախսերը կարող են իրականացվել բանկային
վճարային քարտի միջոցով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: