Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2020, 1786 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 5-րդ
մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների
տրման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
քննչական մարմնում ինքնավար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ
անցկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: Սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական
եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար թափուր պաշտոն զբաղեցնելու
համար անցկացվող մրցույթի նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովը
ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի
նախագահի հրամանով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում:  

հավելված1

հավելված2