30 Հոկտեմբերի 2020, 1754 - Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱ¬ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-1 հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1,000,575.0 դրամ արժեքով լաբորատորիան և դրան կից սարքավորումները՝ համաձայն N 1 հավելվածի, և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Կոնցեսիոն ակտիվների կազմից հանել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված 1.166,400.0 դրամ արժեքով Զիլ-130 մակնիշի ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նախատեսված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի կնքման, գույքի պետական գրանցման և հաշվառման, ինչպես նաև գույքի պահպանման և շահագործման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: