Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2020, 1747 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) «14.2» կետի՝
ա. 3-րդ սյունակը «դրամ» բառից հետո լրացնել «կամ 301 216 դրամ» բառերով,
բ. 4-րդ սյունակը լրացնել հետևյալ ենթակետերով.
«1) 91 216 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.
2) 301 216 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:».
2) «14.3» կետի՝
ա. 3-րդ սյունակը «դրամ» բառից հետո լրացնել «կամ 292 973 դրամ» բառերով,
բ. 4-րդ սյունակը լրացնել հետևյալ ենթակետերով.
«1) 82 973 դրամը հաշվարկվում է անվճար հիմունքներով (օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորմամբ) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին.
2) 292 973 դրամը հաշվարկվում է արտոնյալ հիմունքներով (առանց օտարերկրյա պետության լրացուցիչ ֆինանսավորման) ընդունելության շրջանակներում ուսման գործուղվածներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Արխիվ

2024

2023