Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2020, 1726 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության
ավարտը հօգուտ Հայաստանի Հանրապետության ապրանքներ նորմուծելու գործընթացը կանոնակարգելու մասին» N 1638-Ն որոշման՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության գործողության ավարտը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների կամ այլ պետական մարմինների կողմից «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
145-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ նշված նախարարությունների կամ այլ պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված՝ սույն որոշմանը հղում պարունակող դիմումում նշված լինելու դեպքում նաև այլ անձանց կողմից նույն մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները բացթողումից հետո հատկացնել, համապատասխանաբար,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը,
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կամ այլ պետական մարմնի՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության պահանջները պահպանելով։»․
2) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
կողմից» բառերը փոխարինել «նույն կետում նշված մարմինների կողմից» բառերով․
3) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին» բառերը փոխարինել «Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: