Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2020, 1713 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1632-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից բարեգործության և (կամ) մարդասիրական օգնության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է առանց դեղի ներմուծման հավաստագրի, չեն կիրառվում Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն և 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշումների կարգավորումները, իսկ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը և բացթողումն իրականացվում են ապրանքներն ուղեկցող՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի հիման վրա, եթե այդ փաստաթղթերով հավաստվում է սույն կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ապրանքները որպես բարեգործական
և (կամ) մարդասիրական օգնություն ընդունելու հանգամանքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 10-ի N 1667-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: