Կառավարության որոշումներ

20 Հոկտեմբերի 2020, 1707 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Զովունու գյուղական համայնքի
վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն
անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1340-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «112.59» թիվը փոխարինել «109.76» թվով.
2) N 4 հավելվածի «Բնակավայրերի» տողի «որից՝ չմասնավորեցվող» սյունակում «35.30» թիվը փոխարինել «32.47» թվով.
3) N 6 հավելվածի 020-009-02 ծածկագրերով տողից հանել «չմ» հապավումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: